«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2010-11-23 | #216, 2010-11-24 | #217, 2010-11-25


ԱՄՆՓԷՉԵ ԹԵՄԵԼԿՈՒՐԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է «ԽՈՐ ԼԵՌԱՆ» ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Միչիգանի (Էն Արբոր) համալսարանի հայկական ուսումնասիրությունների ծրագրի աշնանային դասախոսությունների շրջանակներում իր նորՙ «Խոր լեռը» գիրքն է ներկայացրել թուրք գրող Էչե Թեմելկուրանը:

«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի փոխանցմամբ, Հրանտ Դինքի խորհրդով ժամանակին Հայաստան այցելելով եւ հանդիպելով Սիլվա Կապուտիկյանին, տիկին Թեմելկուրանը բանաստեղծուհուն հարցրել է, թե որն է Արարատով այդքանով տարված լինելու իմաստը հայերի համար, եւ ստացել հետեւյալ պատասխանը. «Արարատը, սիրելիս, լոկ բարձունք է ձեզՙ թուրքերիդ համար, մինչդեռ մեզՙ հայերիս համար նա խոր իմաստ է պարունակում»:

Այդ խոսքերից էլ ծնվել է նրա նոր գրքի վերնագիրը: Դրանում նա փորձել է նորովի բացատրել հայ-թուրքական հարաբերությունները: Հայաստանում գտնվելու օրերին նա այցելել է Եղեռնի հուշարձան եւ հանդիպումներ ունեցել բազմաթիվ հայերի հետ:

Մերձավորարեւելյան եւ հյուսիսաֆրիկյան ուսումնասիրությունների կենտրոնի հովանավորությամբ կազմակերպված դասախոսությունը, որն սկսվել է Հրանտ Դինքին նվիրված լուսանկարների ցուցադրումով եւ վերոնշյալ համալսարանի այցելու դասախոս Մուրատ Օզույքսելիՙ Դինքին ձոնված երգով, մեծ հետաքրքրություն է առաջացրել ներկաների շրջանում:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4