«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2010-11-23 | #216, 2010-11-24 | #217, 2010-11-25


«ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑԻ» ԵՐԿՐՈՐԴ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբերին Ամերիկայում անգլերեն լեզվով հրատարակված «Հայկական խոհանոց: Պահպանելով մեր ժառանգությունը» գիրքն, ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի նոյեմբերի 6-ի տեղեկատվության, արդեն իսկ լույս է տեսել երկրորդ հրատարակությամբ: Հայկական խոհանոցը մեր ինքնության պահպանման անքակտելի մասն է եղել, եւ հայ կանայք մեծ դեր են խաղացել, պատասխանատվության բարձր զգացումներով, դրա շարունակական բնույթին սերնդից սերունդ փոխանցելով տարբեր ճաշատեսակների ու թխվածքների բաղադրատոմսերը: Դրանք հիմնականում պատմական Հայաստանի 6 գլխավոր նահանգներից են, եւ հնարավոր կորստից փրկելու նպատակով Սաութֆիլդի (Միչիգան) Սբ Հովհաննես հայկական եկեղեցու կանանց միությունը (գիլդիան), նախաձեռնությամբ Լինդա Թիֆանիի, Դոլլի Մատոյանի եւ Պամելա Դայինյանի, ի մի է հավաքել ավելի քան 450 հայկական բաղադրատոմսեր, մանրամասն ստուգել (նույնիսկ փորձել պատրաստել), ապա տեղադրել գրքի էջերումՙ որպես լավագույն նվեր 21-րդ դարի երիտասարդ սերնդին:

Գրքի մասին հավելյալ տեղեկությունների համար խորհուրդ է տրվում այցելել «stjohnarmenianchurch/publicationsandinfo» կամ «armeniancuisinecookbook.html» կայքերը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4