«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2010-11-24 | #217, 2010-11-25 | #218, 2010-11-26


ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՔ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՓՈԽԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՎԵՐՆԵՐ

Իրաքում Հայաստանի դեսպանատան վերաբացման առնչությամբ Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին գոհունակություն է հայտնել եւ ընդգծել այդ հաստատության կարեւորությունը, քանի որ այժմ Հայաստանում բնակվում են Իրաքի բազմաթիվ քաղաքացիներ (իրաքահայեր):

ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն, այս մասին Իրաքի նախագահը խոսել է նոյեմբերի 23-ին Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանի հետ` վերջինիս հավատարմագրերի հանձնմանը հետեւած առանձնազրույցի ընթացքում:

Դեսպանը, շնորհավորելով նախագահ Թալաբանիին վերընտրվելու կապակցությամբ, փոխանցել է Հայաստանի նախագահի բարեմաղթանքներն ու հրավերըՙ այցելելու Հայաստան: Դեսպանն ընդգծել է Հայաստանի եւ Իրաքի բարեկամական հարաբերությունները եւ նշել, որ հայերի դարավոր ներկայությունը Իրաքում, նրանց ներդրումը երկրի զարգացման գործում, համատեղ ապրելու փորձը, փոխադարձ համակրանքը ամուր հիմք են ստեղծում այսօր առավել սերտացնելու հայ-իրաքյան բարեկամությունը եւ համագործակցությունը առեւտրատնտեսական, մշակութային, հումանիտար եւ այլ ոլորտներում:

Զրույցի ավարտին նախագահ Թալաբանին շնորհավորել է Հայաստանի դեսպանին նոր պաշտոնին անցնելու կապակցությամբ, հաջողություն մաղթել առաքելության իրականացման գործում եւ իր հերթին հրավիրել Հայաստանի նախագահինՙ այցելել Իրաք:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4