«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2010-11-24 | #217, 2010-11-25 | #218, 2010-11-26


ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ` «ՄԵԿՆՈՒԹԻՎՆ ԾՆՆԴՈՑ»

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը «Հին Կտակարանի գրքերի մեկնություններ. ուշ միջնադար» շարքից առաջին անգամ լույս է ընծայել ԺԸ դարի նշանավոր ազգային-եկեղեցական գործիչ Պետրոս արքեպիսկոպոս Բերդումյանի Ծննդոց գրքի մեկնությունը` աշխատասիրությամբ Սուրբ Էջմիածնի միաբան Տիգրան սարկավագ Բաղումյանի: Գրքի խմբագիրն է Սեդա Ստամբոլցյանը: Այն հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:

Բերդումյանի «Մեկնութիւն Ծննդոց» աշխատությունը հայ մատենագրության մեջ պահպանված Ծննդոց գրքին նվիրված վերջին մեկնությունն է` համեմված սուրբգրքային մեջբերումներով, ընդհանրական, հայոց եկեղեցու հայրերի, վարդապետների, անտիկ փիլիսոփաների եւ զանազան հեղինակների վկայություններով: Բնագրին նախորդող ընդարձակ ներածության մեջ անդրադարձ է կատարվում աշխատության աղբյուրագիտական քննությանը եւ ներկայացվում են մեկնության մեջ արծարծվող կարեւոր խնդիրները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4