Գիտաժողով պետհամալսարանում
Երեւանի պետհամալսարանի ռոմանագերմանական բանասիրական ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնը գիտաժողովների ավանդույթ է ձեւավորում: Հերթական գիտաժողովը տեղի ունեցավ երեկ, ֆակուլտետի մասնաշենքումՙ «Գյոթե, Շիլլեր. Հայացք 21-րդ դարից» թեմայով, ինչպես Հայաստանի, նաեւ Արցախի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության մասնագետների մասնակցությամբ:
Նկատի ունենալով գիտաժողովի կազմակերպման լրջությունը, բովանդակային հագեցվածությունը եւ զեկուցումների գիտական մակարդակը, այս մասին ավելի հանգամանալի անդրադարձՙ «Ազգի» հաջորդ համարներից մեկում:
Մ. Բ.