«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2010-11-27 | #220, 2010-11-30 | #221, 2010-12-01


Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու եւ նրան ազատ արձակելու վերաբերյալ հայտարարություն են արել Հայաստանի ստեղծագործական միությունների նախագահները` Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը , Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը եւ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը : Հայտարարության մեջ նշված է, որ Նիկոլ Փաշինյանի անձի շուրջը վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները մտահոգություն են հարուցում: «Արդյոք այդ ամենը չի՞ վկայում, որ պատկան մարմիններն անկարող են ապահովելու դատապարտված լրագրողի անվտանգությունը: Ժողովրդավարությունը որպես զարգացման ուղի ընտրած պետություն Հայաստանի Հանրապետությանը հարիր չէ ազատազրկման մեջ պահել լրագրողին: Անկախ նրանից ընդունո՞ւմ ենք լրագրողի քաղաքական հայացքները, թե՞ ոչ, հաշվի առնելով լրագրողի կյանքին վտանգ սպառնալու հանգամանքը` միջնորդում ենք ՀՀ իշխանություններին այս հարցում ցուցաբերել անկողմնակալ մոտեցում»:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4