Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին դեկտեմբերի 4-ին տոնախմբում է հայոց առաջին լուսավորիչներ Թադեւոս եւ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը: Տոնի առիթով նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ հանդիսավորապես Մայր աթոռի գանձատանը պահվող երկու առաքյալների մասունքները կբերվեն Մայր տաճար: Իսկ դեկտեմբերի 4-ին ժամը 10.30-ին կմատուցվի սուրբ պատարագ ի հիշատակ սուրբ Թադեւոս եւ Բարդուղիմեոս սուրբ առաքյալների:
Մ. Մ.