«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2010-11-30 | #221, 2010-12-01 | #222, 2010-12-02


24 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿ ՀԱՅԱՍՏԱՆԻՆՙ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Ինչպես տեղեկացանք Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակից, երեկ ՀԲ տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին տրամադրվող էլեկտրոնային հասարակության եւ նորարարություն հանուն մրցունակության վարկային ծրագիրըՙ 24 մլն դոլարի չափով: Այն կոչված է օժանդակելու քաղաքացիներին, ձեռնարկություններին եւ պետական հաստատություններինՙ լայնաշերտ ինտերնետային կապի մատչելի ծառայություններից օգտվելու հնարավորությունների ավելացմանը, այդ թվումՙ քաղաքացիների համար մատչելի համակարգիչների հասանելիության բարձրացմանը («Համակարգիչ բոլորի համար» ծրագրով):

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4