«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2010-11-30 | #221, 2010-12-01 | #222, 2010-12-02


ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐՆՙ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ

Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անվտանգության եւ ազատ արձակման խնդրին են անդրադարձել ակադեմիկոսները:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Սեն Արեւշատյանը, Վլադիմիր Բարխուդարյանը, Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանը, պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանը եւ էլի մի քանի տասնյակ ակադեմիկոսներ, դոկտորներ եւ պրոֆեսորներ հայտարարություն են տարածել` պահանջելով իշխանություններից ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին:

«Անկախ նրանիցՙ կիսում ենք Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայացքները, թե ոչ, որպես մտավորականներ, քաղաքացիական մեր պարտքի թելադրմամբ, մտահոգված ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմամբ եւ երկրի միջազգային վարկանիշով, նաեւ կարեւորելով հասարակության միասնականության ուղղությամբ ամեն մի քայլ, դիմում ենք իշխանություններին քննարկել դատապատված լրագրողի ազատ արձակման հնարավորությունն ու լուծում տալ խնդրին», ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ նման բովանդակությամբ հայտարարություն էին տարածել նաեւ մտավորականներն ու լրագրողները:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4