Ռուսաստանում հաջորդ տարվանից արգելվելու է շուկաներում եւ առեւտրի կրպակներում օտարերկրացիների աշխատանքը: Կառավարությունը որոշել է նաեւ, որ 2011 թվականից արգելվելու է վարձել արտասահմանցիներին` ոգելից խմիչքների եւ դեղորայքի մանրածախ առեւտրի ոլորտում աշխատելու համար: Ներկա պահին ռուսաստանյան շուկաներում, առեւտրի կրպակներում հիմնականում աշխատում են հենց օտարերկրացիներ, այդ թվումՙ մեր հայրենակիցներ:
Հ. Ա.