«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2010-12-07 | #226, 2010-12-08 | #227, 2010-12-09


ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿՈՒՄ»

Երեկ «Ամերիաբանկի» գլխավոր մասնաշենքում բացվեց պրեմիում սրահ, որտեղ բանկի պրեմիում հաճախորդների համար ստեղծված են առանձնահատուկ պայմաններ` հնարավորություն ընձեռելով ազատ տնօրինելու ժամանակը, օպտիմալացնելու ռեսուրսների օգտագործումը, ստանալու անհատականացված մոտեցում: «Ամերիաբանկի» պրեմիում հաճախորդները նաեւ մշտապես իրազեկված կլինեն բանկի նորամուծություններին, կարեւոր իրադարձություններին, տարբեր ծառայությունների ֆորումների, շնորհանդեսների մասին, ինչպես նաեւ կմասնակցեն բանկի կազմակերպած կամ ֆինանսավորած բոլոր միջոցառումներին: Անհրաժեշտության դեպքում «Ամերիաբանկը» կարող է անգամ պրեմիում հաճախորդին սպասարկել բանկային օրվա ավարտից հետո կամ անմիջականորեն իր գրասենյակում:

Նորաբաց սրահի երկու սահմանափակ հասանելիության մուտքերը հնարավորություն են ընձեռում հաճախորդներին առանձնանալու բանկի ընդհանուր սպասարկման սրահից ու միեւնույն վայրում համատեղելու սպասարկումը եւ բանկի ղեկավարների հետ հանդիպումը: Իսկ այս պահին «Ամերիաբանկը» ունի 100 պրեմիում հաճախորդ (ֆիզիկական անձ), այս մասին տեղեկացրեց «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը` պարզաբանելով, թե ինչ չափորոշիչներով են որոշվում բանկի պրեմիում հաճախորդները. «Հաշվեհամարի մեծությամբ, ամսական ունեցած դրամաշրջանառությամբ, չափանիշով, թե քանի բանկային ծառայությունից է օգտվում տվյալ հաճախորդը եւ այլն»:

«Ամերիաբանկը» կներկայացնի նաեւ «Ամերիա պրեմիում» սպասարկման փաթեթը, որը կոչված է ընդգծելու հաճախորդի պրեմիում կարգավիճակը: Փաթեթը ներառում է բարձրակարգ սպասարկում «Ամերիա պրեմիում» սրահում:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4