Այսօր ժամը 14.00-ին Ազգային գրադարանում տեղի կունենա միջոցառում` նվիրված Օձունի եկեղեցու 1275-ամյակին: Միջոցառմանը մասնակցելու են պետական ու հոգեւոր այրեր, մտավորականներ, ցուցադրվելու է Օձունի եկեղեցուն նվիրված տեսանյութ: Գրադարանի ցուցափեղկերում ներկայացվելու են Օձունի եկեղեցու վերաբերյալ ալբոմներ, գրքեր, թերթերում ու հանդեսներում տպագրված հոդվածներ:
Եկեղեցին տարբեր ժամանակներում ենթարկվել է վերափոխությունների: Նախկինում Օձունի եկեղեցին գետնանցումով կապվել է Ծիրանավոր եկեղեցուն: Ստորգետնյա այդ ճանապարհը հիմա էլ կա, սակայն մուտքի աստիճանավանդակները լցվել են հողով:
Ի. Պ.