«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2010-12-08 | #227, 2010-12-09 | #228, 2010-12-10


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿՈՐԵԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻՆ

Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Տիգրան Սարգսյանն երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության դեսպան Լի Յոուն Հոյին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության պատվո հյուպատոս Արմեն Աբրահամյանը:

Հայաստանի վարչապետը գոհունակություն է հայտնել Երեւանի ՋԷԿ-ի համակցված ցիկլով նոր էներգաբլոկի շինարարությանը կորեական ընկերության մասնակցության, հայ-կորեական գործարար համաժողովների, սեմինարների եւ մշակութային միջոցառումների անցկացման կապակցությամբ, շնորհակալություն հայտնել Կորեայի կառավարությանը Հայաստանին տրամադրված տեխնիկական օժանդակության, ինչպես նաեւ Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի կորեական լեզվի ուսումնասիրության կենտրոնին ցուցաբերված աջակցության համար: Տիգրան Սարգսյանը նշել է նաեւ, որ Հայաստանը հրավեր է ստացել մասնակցելու 2011-ին Կորեայի Հանրապետությունում կայանալիք «Buy Korea-2011» առեւտրաարդյունաբերական եւ «Seoul Food Show» սննդարդյունաբերական ցուցահանդեսներին:

Դեսպան Լի Յոուն Հոյը նշել է, որ պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման եւ ամրապնդման համար:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4