Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հանձնարարական տվեց ոստիկանությանըՙ հազարավոր գյուղացիների համար ստեղծել բարենպաստ պայմաններ, որպեսզի նրանք «երկու-երեք ամիսների ընթացքում շահագործեն իրենց ավտոտրանսպորտը եւ ապահովագրություն իրականացնեն միայն այդ ժամանակահատվածի համար»: Ըստ վարչապետի, դա նշանակում է, որ ոստիկանությունը պետք է հատուկ կարգեր սահմանի հեշտացված ծառայություն մատուցելու համար:
Ա. Մ.