Մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Եվրոմիության հետ Հայաստանի հարաբերություններին, նշելով, որ համագործակցության զգալի մեծ ներուժ կա եւ «Եվրոմիության կողմից մի մեծ գործիքակազմ, տեխնիկական ֆինանսական օժանդակություն, որից մենք այսօր արդյունավետ չենք օգտվում»: Ուստի վարչապետը, տեղեկացնելով, որ դեկտեմբերի 11-ին Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունենալու գիտաժողով, որը նվիրված է լինելու Եվրոմիության հետ մեր երկրի համագործակցության խնդիրներին եւ Հայաստանին առաջարկվող գործիքակազմին, հանձնարարեց նախարարներին ապահովել իրենց տեղակալների մասնակցությունը այդ գիտաժողովին: «Ակնկալում եմ, որ նրանք կներկայացնեն հաշվետվություն ձեր նախարարությունների եւ գերատեսչությունների կտրվածքով, թե ինչպիսի գործիքներից ինչպես պետք է օգտվեն ձեր գերատեսչությունները, եւ այդ առաջարկությունները պետք է ինձ ներկայացնեն գիտաժողովից հետո»:
Ա. Մ.