Ռուսաստանի «Կրեմլյովսկի առեւտրի տուն» ձեռնարկությունը, որը գտնվում է ՌԴ նախագահի գործերի կառավարչության ենթակայության տակ, պայմանագիր է ստորագրել Երեւանի կոնյակի-գինու «Արարատ» կոմբինատի հետՙ «Կրեմլյան մրցանակ» (Kremlin Award) կոնյակի թողարկման վերաբերյալ: Ինչպես «Կոմերսանտ» թերթին հայտնել է ՌԴ նախագահի գործերի կառավարչությանը մոտ կանգնած աղբյուրը, «Կրեմլյան մրցանակը» թողարկվելու է Հայաստանում: Կոնյակը լինելու է երեք տեսակիՙ 10, 15 եւ 20 տարվա հնացման: Որոշ փորձագետների կարծիքով, «Կրեմլյան մրցանակ» կոնյակը վաճառվելու է 800-2500 ռուբլիով: Մինչ այս արտադրվում էին միայն «Կրեմլյան» երշիկ եւ շամպայն:
Հ. Ա.