Դեկտեմբերի 3-5-ը չեխական Պրոստեով քաղաքում անցկացված սիրողական բռնցքամարտի Չեխիայի առաջնությունում 25-ամյա բռնցքամարտիկ Վարդան Բեսալյանը վերջին մենամարտում հաղթելով չեխ Միխալ Վոդարեկին, հռչակվեց Չեխիայի չեմպիոն: 75 կգ քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկը անցած տարի նույնպես դարձել էր Չեխիայի չեմպիոն: 1999-ից Չեխիայում բնակություն հաստատած Վարդանը 2002-ին եւ 2003-ին արդեն ճանաչվել էր բռնցքամարտի Չեխիայի պատանիների չեմպիոն: 2009-ին հայ մարզիկը մասնակցել էր նաեւ Միլանում անցկացված աշխարհի առաջնությանը, իսկ 2010-ինՙ Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնությանը:
Ի դեպ, հայ մարզիկի սպորտային հանդերձանքը ապահովել էր գործարար Գեւորգ Ավետիսյանի «Միկո ինթերնեշնլ» ընկերությունը («Մառլենկա» ապրանքանիշ):
Հ. Ա., Պրահա