«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2010-12-10 | #229, 2010-12-11 | #230, 2010-12-14


«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ը ՍՏԱՑԵԼ Է ISO 9001:2008 ՍԵՐՏԻՖԻԿԱՏ

Հաաստանի բջջային կապի օպերատոր «Վիվասել-ՄՏՍ»-ն հայտարարում է ISO 9001:2008 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան որակի կառավարման համակարգ ներդնելու մասին: Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Վիվասել-ՄՏՍ»-ն Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում դարձել է այդ սերտիֆիկատը ստացած առաջին ընկերությունը: Որակի կառավարման համակարգի ներդրման նախագիծը մեկնարկել է 2009-ի նոյեմբերին: Այն «Վիվասել-ՄՏՍ»-ին շնորհվել է բջջային հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման եւ հաճախորդների սպասարկման ոլորտների համար:

2010-ի օգոստոսին ստուգման, վավերացման, թեստավորման եւ սերտիֆիկացման շվեյցարական «SGS Group» ընկերությունը (հիմնված 1878 թվականին) «Վիվասել-ՄՏՍ»-ում անցկացրել է ISO 9001:2008 սերտիֆիկացման աուդիտ, ինչի արդյունքներով 2010-ի նոյեմբերին ընկերությունը ստացել է սերտիֆիկատը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4