Կառավարության երեկվա որոշմամբ տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելը եւ հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը վերականգնելը այլեւս չեն համարվի հաշվառման գործողություններ, եւ դրանց համար չի պահանջվի վճարել օրենքով սահմանված 5000 դրամ վճարը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց այս որոշման կարեւորությունը հատկապես գյուղատնտեսության ոլորտում զբաղված բնակիչների համար:
Ա. Մ.