«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում կառավարության երեկ հաստատած լրացումը պայմանավորված է Հայաստանի տարածք ժամկետանց սննդամթերք եւ սննդային հավելումներ ներմուծելու եւ շուկայում դրանց սպառման հնարավորությունը բացառելու անհրաժեշտությամբ: Խոսելով այդ մասինՙ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ մոտ ապագայում Հայաստանում չի լինելու մի ապրանք, որը հաշվառումից դուրս է, այսինքն` չունի շտրիխ-կոդ: Ըստ վարչապետի, այս նախագիծն ուղղված է սպառողի շահերի պաշտպանությանը:
Ա. Մ.