Ֆրանսիայի Մարսել քաղաքում դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ «Հայերեն գիրք 2010» Անրի Վեռնոյի անվան միջազգային գրական փառատոնը, որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող հայ արձակագիրները, դրամատուրգները, ակադեմիկոսներն ու պրոֆեսորները: Փառատոնի նախագահը եղել է ֆրանսիական հեղինակավոր TF1 հեռուստաընկերության ղեկավար Շառլ Վիլնյուվը, այն անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Այս տարի որպես տարվա լավագույն գրող փառատոնի «Մեսրոպ Մաշտոց» մրցանակին արժանացել է երիտասարդ արձակագիր Արեգ Ազատյանը:
Տեղի կունենա «Հայաստանի գրադարանային ցանցի վերազինում» նախագծի շնորհանդեսը:
Դեկտեմբերի 20-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Հայաստանի գրադարանային ցանցի վերազինում» նախագծի շնորհանդեսը: Այս տարի լրանում է «Հայաստանի գրադարանային ավտոմատացված ցանցի ստեղծում» նախագծի 10 տարին, որի նախաձեռնողը եղել է «Բաց հասարակության ինստիտուտը»: Ամսի 20-ին` շնորհանդեսի ժամանակ ներկայացվելու են 10 տարիների ընթացքում նախագծի ունեցած նվաճումներն ու զարգացումները:
Ի. Պ.