Երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբՙ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ առեւտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպելու դեկտեմբերի 22-ինՙ ՀՀ վարչապետի Սանկտ Պետերբուրգ կատարելիք աշխատանքային այցի ընթացքում:
Հ. Ա.