Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի պաշտոնանկության ոդիսականը կարելի է ավարտված համարել: Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ նա ազատվել է պաշտոնից:
Շուրջ մեկ ամիս Խաչիկյանը մամուլում եւ սոցիալական ցանցերում ամենից շատ քննարկվող քաղաքական գործիչն էր: Նրա պաշտոնանկության վերաբերյալ կային բազմաթիվ վարկածներ ու տարաբնույթ մեկնաբանություններ:
Լուրեր էին պտտվում, որ սոցիալական ապահովության պետական ծառայությունում ՀՀ Վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումներով բացահայտվել են աղաղակող խախտումներ:
Էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանն էլ այսուհետեւ տնտեսական ոլորտի մասին խորհուրդներ կտա նախագահ Սարգսյանին: Մինչ այդ նախագահի տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնը զբաղեցնում էր Վահրամ Ներսիսյանցը , որը նշանակվել է Համահայկական բանկի նախագահ:
«Հայռուսգազարդ» ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին փոխարինել է նրա տեղակալ Վարդան Հարությունյանը , Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին ՙ սահմանադրագետ Հրայր Թովմասյանը :
Մյուս կողմից, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գնդապետ Արամ Տեր-Սահակյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ 5 տարով:
Հ. Հ.