«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2010-12-16 | #233, 2010-12-17 | #234, 2010-12-18


ՀԱՅԱԶԳԻ ԼՐԱԳՐՈՂԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 15 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

Մոլդովայի օգտին լրտեսության մեջ մեղադրվող հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանը դեկտեմբերի 16-ին Մերձդնեստրի դատարանի վճռով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Հիշեցնենք, որ Վարդանյանը այս տարվա ապրիլի 7-ին ձերբակալվել է Մերձդնեստրում` «լրտեսություն եւ պետական դավաճանություն» մեղադրանքով: Վարդանյանը եւ նրա մտերիմներն ու գործընկերները հերքում էին բոլոր մեղադրանքերը: Մի քանի ամիս առաջ հայազգի լրագրողը կարողացավ բանտից հայտարարություն անել, որում ընդգծել էր. «Եթե նույնիսկ ես հայտարարեմ, որ լրտեսություն եմ արել, չհավատաք, դրանում ստիպել են ինձ»: Հավելենք նաեւ, որ վերոհիշյալ մեղադրանքով Վարդանյանին սպառնում էր 12-20 տարվա ազատազրկում:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4