«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2010-12-18 | #235, 2010-12-21 | #236, 2010-12-22


ԲԱՔՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ Է ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Երեկ տեղի է ունեցել պաշտպանության նախարարի գլխավորությամբ գործող` ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ, որը վարել է Սեյրան Օհանյանը: Հանձնաժողովի անդամները, շեշտելով, որ Ադրբեջանի համապատասխան պատրաստակամության պատճառով գերիներին իրենց հայրենիք վերադարձնելու գործընթացը դանդաղում է, նշել են կոնկրետ Մանվել Սարիբեկյանի նկատմամբ ադրբեջանական կողմի կիրառած խոշտանգումները, ինչպես նաեւ Արթուր Բադալյանի գերության մեջ գտնվելու փաստը մեկուկես տարի գաղտնի պահելը: Հանձնաժողովի եզրակացությամբՙ այս ամենը վկայում է, որ ադրբեջանական իշխանությունները սահմանափակում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատանքները:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4