«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2010-12-21 | #236, 2010-12-22 | #237, 2010-12-23


ՄԱԿ-Ը ԲԱՆԱՁԵՎ ԸՆԴՈՒՆԵՑ ԱԶԳԱՅՆԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ռուսաստանի ներկայացրած բանաձեւը` «Ազգայնամոլական գաղափարներ քարոզելու անթույլատրելիության վերաբերյալ»: Բանաձեւի նպատակն է հակազդել ազգայնամոլությանը, ազգայնական խտրականությանը եւ այլատյացության արդիական դրսեւորումների տարածմանը նպաստող գործընթացներին: Դատապարտելի են համարվում նաեւ այն մարդկանց հերոսացնելու փորձերը, որոնք ազգայնամոլական հանցագործությունների հեղինակներ են: Մտահոգություն է հայտնվում նաեւ Երկորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիզմի դեմ պայքարած անձանց նվիրված հուշարձանները սրբապղծելու եւ ոչնչացնելու դեպքերի վերաբերյալ: Անշուշտ, Ռուսաստանը իր ներկայացրած բանաձեւով, մանավանդ վերջին պարբերությամբ, ցանկանում է բարձրաձայնել Վրաստանում տեղի ունեցած նմարօինակ դեպքերի մասին, սակայն, միեւնույն ժամանակ ՄԱԿ-ի ընդունած` ազգայնամոլության դեմ բանաձեւը կարեւոր է բուն Ռուսաստանի համար: Պակաս հատկանշական չէ բանաձեւի հետեւյալ տողը. «Դատապարտելի են այլատյացության արդիական դրսեւորումները, ազգայնամոլական հանցագործությունների հեղինակներին հերոսացնելու փորձերը»: Նմանՙ պետականորեն հովանավորվող վարվելակերպ արդեն քանի տարի դրսեւորում է հարեւան Ադրբեջանը` ամեն հայի ու հայկականի նկատմամբ:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4