Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, մաղթել նրան «առողջություն եւ հաջողություններ պետական բարձր պաշտոնում, իսկ Բելառուսի ժողովրդին` բարօրություն եւ բարգավաճում»: Այս մասին տեղեկանում ենք նախագահի լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ անցյալ կիրակի` 2011-ին ՀԱՊԿ-ում նախագահությունը ստանձնող Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով երրորդ անգամ անընդմեջ Բելառուսի նախագահ ընտրվեց Ալեքսանդր Լուկաշենկոն ձայների ճնշող մեծամասնությամբ: Ի տարբերություն ԱՊՀ դիտորդական խմբի, որը «քիչ խախտումներով» է գնահատել ընտրությունները, ԵԱՀԿ-ն եւ ԱՄՆ-ը հայտարարել են, որ իրենք չեն ճանաչում Բելառուսի ընտրությունները:
Նախագահականի մեկ այլ տեղեկատվության համաձայն, Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին ծննդյան օրվա կապակցությամբ:
Հ. Ա.