Կառավարությունը երեկ հավանություն տվեց «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի նախագծին, որին անդրադառնալովՙ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ առաջին անգամն է մեր երկրում նման օրենք ընդունվելու: Ըստ վարչապետի, օրինագծի առանձնահատկությունն այն է, որ բավականին լուրջ ֆիլտր է դրվում հնարավոր ռիսկերի առջեւ: Մասնավորապես, դրանք նախապես պետք է արժանանան կառավարության հավանությանը, լինեն թափանցիկ եւ կառավարելի:
Ա. Մ.