Ինչպես տեղեկացանք «Վիվասել-ՄՏՍ»-ից, ընկերության առաջարկած նոր «Իրական IP» ծառայության շնորհիվ համակարգչի կամ որեւէ այլ IP սարքի տվյալները կարող են հասանելի լինել ամեն վայրից: Ծառայությունից օգտվելու համար «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» կամ «ՄՏՍ կոնեկտ 128» քարտերի բաժանորդները ընկերության ստորաբաժանումներից կարող են ստանալ ստատիկ հանրային IP հասցե, եւ տվյալ քարտով ինտերնետին միացած որեւէ սարք այնուհետեւ հասանելի կլինի ամեն մի վայրում:
Այսպես, եթե բաժանորդի տան համակարգիչը միացած է ինտերնետին «Իրական IP» ծառայությունն ակտիվացված քարտի միջոցով, որեւէ այլ վայրից ինտերնետի միջոցով նա կարող է կապ հաստատել դրա հետ` օգտագործելով իրեն տրամադրված IP հասցեն: Ծառայության ակտիվացումն անվճար է, իսկ ամսավճարը կազմում է 500 դրամ:
Ա. Մ.