«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2010-12-22 | #237, 2010-12-23 | #238, 2010-12-24


ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ

Դամասկոսում անցկացվել է քրիստոնեա-իսլամական կոնֆերանս, որի հրավիրման նախաձեռնությամբ հանդես էր եկել Վատիկանում հոկտեմբերին կայացած եպիսկոպոսական ժողովը: Այդ մասին հաղորդում է Բլագովեստ-ինֆո գործակալությունը: Կոնֆերանսին մասնակցում էին տարբեր կրոնների հազարից ավելի հոգեւորականներ, այդ թվումՙ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնական կոմիտեի մոդերատոր, Մեծ տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Կաթողիկոսը իր ելույթում նշել է Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների ներկայության կարեւորությունը ամբողջ քրիստոնեական աշխարհի համար եւ ընդգծել է քրիստոնեությունը հենց իր օրրանում պահպանելու եւ ամրապնդելու անհրաժեշտությունը: Կղերականների հանդիպումը կազմակերպել էին Սիրիայի կրոնի հարցերի նախարարությունը եւ Մելկիտ հունադավան կաթոլիկ եկեղեցին: Կոնֆերանսում քննարկվել է Մերձավոր Արեւելքում միջդավանանքային, մասնավորապես քրիստոնեա-իսլամական երկխոսություն սկսելու Վատիկանի առաջարկությունը: Հանդիպման մասնակիցները քննության են առել այդ երկխոսության շրջանակներում լուծվելիք հարցերի շրջանակը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4