«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2010-12-23 | #238, 2010-12-24 | #239, 2010-12-25


ՆՈՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԻ՞Թ

Նախագահականից թերացումներ են մատնանշում

«Ոչ ոքի արտոնություն չի տրվելու, օրենքի առջեւ հավասար են բոլորը»: Երեկ ներկայացնելով տարեկան հաշվետվությունըՙ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը :

Անցնող տարում իրականացրած ուսումնասիրություններով խոշոր խախտումներ ու չարաշահումներ են հայտնաբերվել առողջապահության, կրթության եւ գիտության, բնապահպանության, գյուղատնտեսության նախարարություններում, Կոտայքի մարզպետարանում, Հրազդանի ու Ծաղկաձորի քաղաքապետարաններում: Հովսեփյանն ասաց, որ ստուգումների արդյունքների մասին զեկուցել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: «Նախագահն ամեն ինչի մասին տեղյակ է, ոչինչ առանց հետեւանք չի մնա, ոչ ոք անպատիժ չի մնա», ասաց նա: Հովսեփյանի խոսքով, անցնող տարում տարբեր պաշտոնյաների ազատման գործին անմասն չեն եղել վերահսկողական ծառայության բացահայտումները:

Ծառայության ղեկավարն ասաց, որ 2009-ի ընթացքում պետությանն ու քաղաքացուն է վերադարձվել 1 մլրդ 400 մլն դրամ: Վերջում վերահսկողության բաժնի ղեկավարը տեղեկացրեց, որ այս պահին էլ ստուգումներ իրականացվում են, հաջորդ տարվա ծրագիրը կներկայացվի նախագահի հաստատմանը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4