«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2010-12-24 | #239, 2010-12-25 | #1, 2011-01-11


ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ

Հարուցվել է քրեական գործ

Իջեւանի զորամասում ծեծկռտուքի հետեւանքով գանգուղեղային վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդ Տարոն Ենգիբարյանը տասն օր անգիտակից վիճակում մնալուց հետո անցյալ գիշեր մահացել է: Մահվան պատճառների մասին վերջնական ախտորոշումը կտրվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ Տարոն Ենգիբարյանը վնասվածքն ստացել էր դեկտեմբերի 31-ին Իջեւանի զորամասերից մեկում, այդ զորամասի հրամանատար Սերգեյ Կարապետյանի կողմից դաժան ծեծի ենթարկվելու հետեւանքով: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համապատասխան հրամանագրով Իջեւանի N զորամասի հրամանատար գնդապետ Սերգեյ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Ըստ ՊՆ քննչական ծառայության պաշտոնական հաղորդագրության, Իջեւանի տարածաշրջանի զորամասերից մեկի անցագրային կետի մերձակայքում, դեկտեմբերի 31-ի ուշ երեկոյան զորամասի հրամանատար Սերգեյ Կարապետյանի եւ որոշ քաղաքացիների միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով` քրեական օրենսգրքի 258 հոդվածի երրորդ մասով:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4