Երեւանում տարեսկզբից մինչեւ երեկ հանձնվել է բուժօգնության 487 անվճար հավաստագիր: Համաձայն կառավարության որոշման, որն ուժի մեջ է մտել 2011 թվականի հունվարի 1-ից, մինչեւ 7 տարեկան բոլոր երեխաները բուժծառայությունից օգտվելու են անվճար: Առողջապահության նախարարությունից news.am-ին փոխանցել են, որ առայժմ հավաստագրեր են հանձնվել միայն նորածիններին: Ըստ կառավարության որոշման` երեխաներին տրվելիք անվճար բուժօգնության հավաստագրերն իրենց մեջ որոշակի գումար չեն ամփոփում. հավաստագիրը կարժենա այնքան, որքան հարկ կլինի վճարել մանկանը տրվող բուժծառայության դիմաց:
Ի. Պ.