Լոս Անջելեսի «Ասպարէզ» օրաթերթի` Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից ստացված լուրի համաձայնՙ Կալիֆոռնիայի տարածքում տեղի ունեցած ընտրություններում 7 ամերիկահայ ընտրվել են ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության պատվիրակ: Կալիֆոռնիայի 43-րդ ընտրատարածքում 47 թեկնածուներից պատվիրակ են ընտրվել Մայքլ Քիաման , Ժյուլիետ Մինասյանը , Նաիրի Նահապետյանը եւ Ատրին Նազարյանը : 53-րդ ընտրատարածքում, ուր ընտրապայքարը էլի 47 թեկնածուի միջեւ էր, պատվիրակ է ընտրվել Վանո Ասորյանը : 58-րդ ընտրատարածքում 26 թեկնածուից պատվիրակ են դարձել Մուրադ Մինասյանը եւ Ալեքսանդրա Անանյանը . վերջինս ընտրվել է կուսակցության Կալիֆոռնիայի կենտրոնական վարչության անդամ: Հայ դատի կառավարման հարցերի վարիչ Հայկ Հովսեփյանը շնորհավորել է ամերիկահայ բոլոր թեկնածուներին` քաջալերական համարելով այսքան մեծ թվով հայերի պատվիրակ ընտրվելը:
Մ. Խ.