Փետրվարի 12-ին մարզահամերգային համալիրում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կհրավիրի իր 5-րդ համագումարը, այդ մասին որոշում է կայացվել հունվարի 11-ին տեղի ունեցած ԲՀԿ կազմկոմիտեի նիստում: Կլինի քաղաքական խորհրդի հաշվետվությունը, ԲՀԿ ծրագրում տեղի կունենան փոփոխություններ, ապա կձեւավորվի նոր քաղաքական խորհուրդ եւ կընտրվի կուսակցության նախագահ: ԲՀԿ նախորդ համագումարը տեղի է ունեցել երկու տարի առաջ: Հավանաբար այս համագումարը պիտի որ պաշտոնապես տա շատ հարցերի պատասխանը, որոնք ծագում են ԲՀԿ-ի շուրջը գոնե լրատվամիջոցների մակարդակով:
Մ. Խ.