Մասնավորապես Մասիսի Նորաբաց գյուղում հայտնաբերվել է փափուկ կահույքի եւ ճաշասեղանների արտադրությամբ զբաղվող արտադրամաս` առանց պետական գրանցման: Ապօրինի ձեռնարկատերը նույն գյուղի բնակիչ Ս. Անտոնյանն էր:
ՀՀ ՊԵԿ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտվել է նաեւ Ջրվեժում գործող արծաթյա զարդերի արտադրությամբ զբաղվող ապօրինի արտադրամաս: Հարկային դաշտից դուրս գործունեություն այս պարագայում ծավալում էր Ա. Խաչատրյանը. արտադրամասի գործունեությունը դադարեցված է, ստուգվում է պետությանը հասցված վնասի չափը:
Քանաքեռ-Զեյթուն համայնքում բացահայտվել է, որ Ուլնեցի փողոցում գտնվող Խորհրդայինի հարկային տեսչությունում հաշվառված «Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարան» ՍՊԸ-ն 2005-ին, պետական գրանցում ստանալուց հետո չի ներկայացել հարկային մարմիններին եւ հետեւաբար չի ստացել համապատասխան լիցենզիա: Ընդ որում` ռեկտոր Արմեն Նալբանդյանը հայտնել է, որ հաշվետվություն չներկայացնելը «անփութությունից է», իսկ լիցենզավորում չի անցել, քանի որ «պայմաններին համաձայն չէ եւ առաջիկայում էլ չի պատրաստվում անցնել»: Պետությանը հասցված վնասի չափը կարձանագրվի ստուգմամբ:
Կոտայքի մարզի Գառնի գյուղում եւս ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության աշխատակիցները արձանագրել են ապօրինի գործունեության դեպք. այն իրականացրել է Կ. Մկրտչյանը, որն առանց պետական գրանցման զբաղված է եղել մանրածախ առեւտրով:
Հ. Ա.