«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2011-01-15 | #6, 2011-01-18 | #7, 2011-01-19


ԳՈՐԾԱԴԻՐԸ ԲԼՈԳ Է ԲԱՑԵԼ

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը բացել է հատուկ բլոգ (govnkr.livejournal.com), որի նպատակը կառավարության գործունեությունը եւ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները անմիջական մթնոլորտում ու մշտական կապի միջոցով քննարկելն է:

«Մեր առօրյա աշխատանքում մշտապես փորձում ենք քննարկել եւ հիմնային լուծումներ տալ քաղաքացիների դիմումներում հնչած խնդիրներին, սակայն անհրաժեշտ եմ համարում ավելի գործնական ու անմիջական դարձնել կապը եւ ծրագրային շփումը ԼՂՀ քաղաքացիների, ՀՀ եւ աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների հետ»,- այցելուներին ուղղված նախաբան խոսքում գրում է Արա Հարությունյանը:

Արցախցիներից բացիՙ այդտեղ իրենց առաջարկներով եւ վերլուծություններով կարող են հանդես գալ նաեւ հայաստանաբնակ ու սփյուռքի մեր հայրենակիցները:

Վարչապետը պատրաստակամություն է հայտնել արձագանքելու բոլոր արժեքավոր դիտարկումներին ու գաղափարներին:

Ինչպես տեղեկացնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նորաստեղծ բլոգն արդեն ներկայացվել է Ստեփանակերտի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4