Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմող «Ընդհատված երգը» ֆիլմն արդեն ունի կայք` www. prervannaya-pesnya.ru: Մոսկվայում` հունվարի 18-ին հայ եւ ադրբեջանցի համայնքների շուրջ 50 ներկայացուցչի մասնակցությամբ տեղի է ունեցել կայքի շնորհանդեսը: Կայքն ունի 6 բաժին, որտեղ զետեղված է նաեւ տեղեկատվություն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ: Ֆիլմի նպատակն է անաչառ մոտեցմամբ ներկայացնել այն իրականությունը, որը խոչընդոտում է երկու ժողովուրդների համակեցութանը: «Ազգը» սրան անդրադարձել է: Ֆիլմի պրեմիերան լինելու է Մոսկվայում` մայիսի վերջին:
Ի. Պ.