«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2011-01-18 | #7, 2011-01-19 | #8, 2011-01-20


ԱԼՄ-Ն ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ ԼՈՒՐԵՐ ԹՈՂԱՐԿՈՂ ՄԻԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱԼԻՔՆ ԷՐ

Այս կապակցությամբ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին եւ «ԱԼՄ հոլդինգ»-ի սեփականատեր Տիգրան Կարապետյանին բաց նամակ են հղել «Լռության ձայն»` լսողական խանգարում ունեցող խմբի երիտասարդները: Նամակում, որտեղ երիտասարդներն իրենց մտահոգությունն են հայտնում Ամալյանի հանձնաժողովի որոշման կապակցությամբ, որով հունվարի 20-ից կդադարի եթեր տրամադրվել ԱԼՄ-ին, մասնավորապես ասված է. «ԱԼՄ-ն միակն է հանրապետությունում եթեր հեռարձակվող մյուս տասնյակ հեռուստաալիքներից, որը տարիներ շարունակ լրատվական հաղորդումներին զուգահեռ ներկայացնում է դրանք ժեստերի լեզվով: Ուստի հունվարի 20-ից Հայաստանի լսողական խանգարում ունեցող անձինք կզրկվեն իրենց հասկանալի լեզվով հանրապետությունում եւ աշխարհում կատարվող իրադարձությունների մասին տեղեկատվություն ստանալուց: Մենք պահանջում ենք չանտեսել ՀՀ 3500 լսողության խանգարում ունեցող քաղաքացիներին ինֆորմացված լինելու իրավունքից եւ անհապաղ միջոցներ ձեռնարկել հունվարի 20-ից լրատվական հաղորդումները ժեստերի լեզվով թարգմանելու ուղղությամբ` չխախտելով լսողության խնդիր ունեցող քաղաքացիների իրազեկված լինելու իրավունքը»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4