«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2011-01-19 | #8, 2011-01-20 | #9, 2011-01-21


ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՄՓՈՓԻՉ ՆԻՍՏ

Պաշտպանության նախարարությունում անցկացվել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2010 թվականի աշխատանքները եւ քննարկվել 2011 թվականի աշխատանքային ծրագիրը: Հասարակական խորհրդի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցով է հանդես եկել խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը: Հասարակական խորհրդի անդամները 2010 թվականին այցելել են զինված ուժերի 60 զորամասեր, ուսումնասիրել զինծառայողների առողջության պահպանման եւ բուժման հարցերը, նորակոչիկների ընդունման եւ ժամկետային զինծառայողների զորացրման գործընթացները, զինծառայողների սոցիալ-իրավական պաշտպանվածության հարցերը: «Պատմության եւ մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում հայտնի մտավորականները զորամասերում անցկացրել են 241 դասախոսություն: Հասարակական խորհրդի հովանու ներքո գործող զորակոչային հանձնաժողովը 2010 թվականի գարնանային ու աշնանային զորակոչի դիտարկմամբ ստացել, ուսումնասիրել ու ընթացք է տվել 82 դիմում-բողոքի:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4