«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2011-01-19 | #8, 2011-01-20 | #9, 2011-01-21


ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅՔՆ Է

Տեղեկատվական թափանցիկության առումով Հայաստանի կառավարական կայքերից Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն լավագույնն է ճանաչել տրանսպորտի եւ կապի նախարարության կայքը: Այս մասին, ներկայացնելով իրենց կատարած մոնիտորինգի արդյունքները, երեկ հայտնեց կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը: Տրանսպորտի եւ կապի նախարարության կայքին թափանցիկության եւ մատչելիության առումով հաջորդում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կայքը, երրորդը կրթության եւ գիտության կայքն է: Դիտարկված 23 գերատեսչություններից վերջին երեք տեղերը այս ցուցանիշով զբաղեցրել են ոստիկանության, արդարադատության նախարարության եւ պետեկամուտների կոմիտեի կայքերը: Միեւնույն ժամանակ, տեղեկացվեց, որ դիտարկումն անցկացվել է 2010-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4