«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2011-01-22 | #11, 2011-01-25 | #12, 2011-01-26


ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՆԻՆԱ ՄԱՔՍԻԻ ՆՈՐ ԳԻՐՔԸՙ

«Терроризм. Кто следующий

«Ազգը» 2008-ին (20.06) անդրադարձել էր Նինա Մաքսիի «Баку-90» վավերապատում գրքի լույսընծայմանը: Գիրքը 1988-1990 թթ. «ինտերնացիոնալ» Խորհրդային Ադրբեջանում անպատիժ կերպով իրականացված հայկական ջարդերի մասին է: Մարդկության դեմ գործված այդ ոճիրները այդպես էլ չարժանացան միջազգային ընկերակցության պատշաճ գնահատանքին: Այդ գիրքը թարգմանվեց անգլերեն, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ եւ ատյաններ իմանան դառը ճշմարտությունը:

Եվ ահա 2010-ի վերջերին Երեւանում լույս տեսավ նույն հեղինակի «Терроризм. Кто следующий» նոր գիրքը: Թեեւ գիրքը վեպ է կոչվում, բայց պարունակում է տարբեր լեզուներից ռուսերեն թարգմանված բազում փաստաթղթեր, որոնք 1876 թվականից հասնում են մինչեւ մեր օրերը: Հեղինակը ընդգծում է, որ սուլթան Աբդուլ Համիդի ժամանակներում սկսված հայկական կոտորածները ավելի լայն ծավալների են հասել եւ 1915-ին Մեծ եղեռն դարձել երիտթուրքերի օրոք, որոնց գործը շարունակել են արհեստականորեն ստեղծված Ադրբեջանի իշխանությունները (1920), հայերի բնաջնջման եւ արտաքսման հերթական քայլերն անելով 1985-1990 թթ.: Այս բոլոր ոճիրները նույն շղթայի օղակներն են: Նինա Մաքսին իր նոր գիրքը նվիրում է Մեծ եղեռնի 1,5 մլն զոհերի, Խորհրդային Ադրբեջանի նպատակամետ ահաբեկչությունից 1988-1990 թթ. զոհվածների, ինչպես նաեւ 2010-ին Ադրբեջանում տանջամահ արված 20-ամյա խաղաղ հովիվ Մանվել Սարիբեկյանի հիշատակին:

Այս գիրքը եւս պետք է թարգմանվի եւ տարբեր լեզուներով ներկայացվի աշխարհին: Լույսընծայմանն աջակցելու նպատակով կարելի է դոլարային փոխանցումներ կատարել VTB բանկին (աջակիցների անունները կհրապարակվեն):

740357, VTB BANK (ARMENIA) CJSC, YEREVAN, ARMENIA, SWIFT: ARMJAM 22, N 160482134410 հաշվինՙ «Терроризм. Кто следующий» գրքի համար նշումով: Դրամականՙ ВТБ Армения Банк, Ереван, Налбандяна, 46. N 160482034412, для книги «Терроризм. Кто следующий» գրքի համար նշումով:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4