«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2011-01-25 | #12, 2011-01-26 | #13, 2011-01-27


ՄԵԴՎԵԴԵՎԸ ՊԱՏԺՈՒՄ Է ՈՒԺԱՅԻՆՆԵՐԻՆ

Երկուշաբթի մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ նախագահ Մեդվեդեւը պաշտոնանկ է արել կենտրոնական դաշնային շրջանի ներքին գործերի վարչության պետ Անդրեյ Ալեքսեեւին, որին նշանակել էր հենց ինքը 2010-ի սկզբին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ էլ ՌԴ ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւը տեղեկացրել է, որ պաշտոններից ազատվել են «Դոմոդեդովո» օդանավակայանի ոստիկանության պետն ու նրա երկու տեղակալները:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մահապարտ ահաբեկիչը, որը, ըստ որոշ տվյալների, մենակ չի գործել, իրականացրել է հզոր պայթյուն, որի հետեւանքով զոհվել են 35, հոսպիտալացվել 130-ից ավելի մարդիկ: Վերջիններիս թվում ՌԴ քաղաքացի երեք հայի անուն կա: Մոսկվայում հունվարի 26-ը հայտարարված էր սգո օր:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4