Արմենական-ՌԱ կուսակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում սույն թվականի հունվարի 24-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդակայանում կատարված տեռորիստական ակտի հետեւանքով զոհվածների հարազատներին ու բարեկամներին, խստագույնս դատապարտում է նմանատիպ յուրաքանչյուր գործողություն եւ կոչ անում աշխարհի բոլոր ժողովուրդներինՙ իրենց ձայնը բարձրացնելու ընդդեմ այդ եւ նմանօրինակ արարքների կազմակերպիչների եւ իրագործողների:
Հատկապես կարեւոր է, որ այսուհետեւ ավելի արդյունավետ աշխատեն համապատասխան կառույցները, առավել զգաստ լինեն մարդիկ, հասարակությունները:
Արմենական-ՌԱԿ հանրապետական վարչության ներկայացուցիչն այս կապակցությամբ երեկ այցելեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանություն եւ գրանցամատյանում գրանցեց կուսակցության ցավակցություններն ու ընդվզումը այս եւ նմանօրինակ գործողությունների դեմ:
Արմենական-ՌԱԿ հանրապետական վարչություն, 26.01.2011 թ.