Նյույորքյան Citibank-ը «Արդշինինվեստբանկին» տրամադրել է միաժամանակ երկու վարկային գիծ` 9 մլն դոլար ընդհանուր չափով: Բանկից ստացած հաղորդագրությունից տեղեկացանք նաեւ, որ երկու վարկային գծերից 4 մլն դոլարը տրամադրվելու է մինչեւ մեկ տարվա առեւտրի ֆինանսավորման գործիքների երաշխիքների հաստատման նպատակներով, 5 մլն դոլարը` օրական (intraday) վարկային գիծ` կանխիկ դրամական հոսքերի (cash management) կառավարման համար:
«Արդշինինվեստբանկի» վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գեւորգյանը նշել է. «Վարկային գծերի տրամադրումը «Արդշինինվեստբանկին»` որպես հուսալի գործընկերոջ, վարկանիշի հաստատման ապացույցներից է: Citibank-ի կողմից թե՛ հերթական վարկային գծերի տրամադրումը եւ թե՛ արդեն ստացված մրցանակները մեզ պարտավորեցնում են լինել առավել ուշադիր եւ պատասխանատու ինչպես մեր հաճախորդների, այնպես էլ արտերկրի գործընկեր բանկերի հետ հարաբերություններում»:
Ա. Մ.