Կառավարությունը երեկ հավանություն տվեց Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղու նախնական ծրագրին: Երկաթուղու այս հատվածի կառուցմամբ միմյանց կմիացվեն Աղստաֆա-Իջեւան-Հրազդան-Երեւան եւ Թբիլիսի-Գյումրի-Մասիս երկաթուղային ուղղություններըՙ զգալիորեն կրճատելով ինչպես միջմարզային, այնպես էլ միջհանրապետական փոխադրումների հեռավորությունն ու արժեքը:
Ա. Մ.