Երեւանում ապրիլի 20-22-ին անցկացվելու է «Շինարարություն եւ ինտերիեր» խորագրով ցուցահանդես, որը կազմակերպում է «Պրոմէքսպո» ընկերությունը: Ցուցահանդեսն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ընկերության կոմերցիոն տնօրեն Վահագն Միրիջանյանը «Արմենպրեսին» փոխանցել է, որ ցուցահանդեսի ժամանակ հիմնականում ներկայացված են լինելու տեղի գործարարների արտադրանքն ու ծառայությունները: Վահագն Միրիջանյանը նշել է. «Մենք հիմնական շեշտը դնում ենք հայրենական արտադրողի գործունեությունը խթանելու եւ նրա պոտենցիալը ներկայացնելու վրա»:
Ցուցահանդեսին մասնակցելու համար գործարարների են հրավիրել նաեւ այլ երկրներից` Իրանից, Վրաստանից: Նախնական տվյալների համաձայն` ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ 150 գործարարներ:
Ի. Պ.