Ինչպես տեղեկացանք «Վիվասել-ՄՏՍ»-ից, ընկերությունը իջեցնում է «Բարբառ», «18+», «Համար 5», «Միասին գիշերային», «Սիրում եմ...», «Տուրիստ» եւ «1000 ու 1 SMS» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդների զանգերի սակագները դեպի Հայաստանի այլ բջջային ցանցեր: Մասնավորապես, «Բարբառի» բաժանորդներըՙ նախկին 77 դրամի փոխարեն, «18+»-ի բաժանորդներըՙ 68 դրամի փոխարեն, «Համար 5»-ի բաժանորդներըՙ 55 դրամի փոխարեն, «Միասին գիշերայինի» բաժանորդներըՙ 80 դրամի փոխարեն, «Տուրիստի» բաժանորդները 60 դրամի փոխարեն այսուհետեւ 1 րոպեի համար կվճարեն 50 դրամ, «Սիրում եմ...»-ի բաժանորդներըՙ 44 դրամի փոխարեն 35 դրամ եւ «1000 ու 1 SMS»-ի բաժանորդներըՙ 40 դրամի փոխարեն 35 դրամ:
Ա. Մ.