Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտգործնախարարությունը` հաշվի առնելով այդ երկրներում տեղի ունեցող իրադարձությունները: Միեւնույն ժամանակ, ինչպես կարելի է ենթադրել մայրաքաղաքի տուրիստական գործակալությունների տվյալներից, կոնկրետ Եգիպտոսի իրադարձությունները չեն նվազեցրել այդ երկրի նկատմամբ հայաստանցիների ունեցած հետաքրքրությունը: Այս պահին էլ եգիպտական Շարմ էլ Շեյխում իրենց հանգիստն են վայելում հարյուրից ավելի հայաստանցիներ, որոնց կյանքին, համաձայն Եգիպտոսում ՀՀ դեսպանատան տվյալների, որեւէ վտանգ չի սպառնում:
Հ. Ա.