ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտոնապես զգուշացրել է Միացյալ Նահանգների քաղաքացիներին «Ադրբեջանում ահաբեկչական գործողությունների հավանական սպառնալիքի առնչությամբ»: ԱՄՆ աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, հնարավոր են հարձակումներ Ադրբեջանում տեղակայված ամերիկյան օբյեկտների վրա, ուստի ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում զգուշավոր լինել հանրային վայրերում, որտեղ նաեւ այլ օտարերկրացիներ են լինում, հատկապես արեւմտյան երկրներից:
Այս առնչությամբ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը մեկնաբանություն է տարածել, թե ադրբեջանական համապատասխան ծառայությունները «վերահսկում են իրավիճակը երկրում»:
Ա. Հ.